Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Դորտմունդի Բորուսիայի տրանսֆերային նպատակ

Թուրինի «Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «մեղուները» Եվրոպայի չեմպիոնին դիտարկում են որպես Էրլինգ Հոլանդին պոտենցիալ փոխարինողի։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ֆիորենտինային», գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կիեզան «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։