Մարսիալը կարիերան կարող է շարունակել անգլիական մեկ այլ ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։

Ինչպես տեղեկացնում է Espress Sport-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց մանկունիանցիներին վճարել 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում ստացել է ընդամենը 99 րոպե խաղաժամանակ։