Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է անգլիական երկու ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, խոսքը գնում է «Արսենալի» և «Վեսթ Հեմի» մասին։ Սակայն, նույն աղբյուրի տեղեկացմամբ, հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, կամ Ա Սերիայում։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։