Եթե կա մեկը, որ արժանի էր 1/8 եզրափակչին, մեր հավաքականն էր․ Դանիայի մարզիչ

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը մեկնաբանել է Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանի նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակը։

«Այ սա երեկ է, այ սա խաղ է։ Հույս ունեինք, որ այն հրաշալի կլինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում էին մեզ։ Կարծում եմ՝ դա մեծ ազդեցություն ունեցավ խաղացողների վրա։ Ընկերությունը, թիմային ոգին ուղղակի հրաշալի էին։ Բոլոր 3 խաղերը մենք բարձր մակարդակով անցկացրինք։ Եթե ինչ-որ մեկն արժանի է առաջ գնալուն, մեր խաղացողներն են։ Չեմ պատկերացնում՝ ինչպես նրանք կարողացան հաղթահարել իրենց հետ տեղի ունեցածը։ Կեցցե՛ն։ Շնորհակալություն ողջ Դանիային աջակցության համար։ Շնորհակալություն տղաներ, կեցցեք։

Նույնիսկ նրանք, ովքեր դաշտ դուրս չեկան, մեծ ներդրում են ունեցել թիմում։ Դժվար է նկարագրել՝ ինչի միջով մենք անցանք։ Անընդհատ Էրիկսենի մասին ենք մտածում»,- մարզչի խոսքերն է փոխանցում MatchTV-ն։