Մբապեն Լիգա 1-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

22-ամյա հարձակվողը ստացել է ձայների 43%-ը։ Այս մասին հայտնում է UNFP (Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միություն)-ի Twitter-յան էջը։

Մբապեն նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է չորս հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու արդյունավետ փոխանցում։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն՝ ստանալով ձայների 36%-ը։
22%-ով եռյակը եզրափակում է «Կլերմոնի» հարձակվող Մոհամեդ Բայոն։