Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս հաղթանակի շնորհիվ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկնել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդային ցուցանիշը՝ Ա Սերիայի տնային խաղերում անպարտելիության քանակով։
Պորտուգալացի և իտալացի մասնագետները չեն պարտվել Ա Սերիայի 41 անընդմեջ տնային խաղերում։ Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» բարձրացավ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։
Հաջորդ տուրում Մոուրինյոյի սաները հռոմեական դերբիի շրջանակում կմրցեն «Լացիոյի» հետ։