Օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է երկար ժամանակով

Ռուսաստանցի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Բիլյալ Մախովը չորս տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը, որակազրկումն ուժի մեջ է մտել՝ սկսած 2021 թվականի հունվարի 27-ից։ Մախովն օլիմպիական ոսկուն տիրացել է 2012 թվականին Լոնդոնում։

Ի սկզբանե ռուսաստանցի մարզիկը 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ, սակայն 120 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկած երկու ըմբիշներն էլ հետագայում որակազրկվել էին՝ դոպինգ ընդունելու պատճառով, և վերջինս ստացել էր ոսկե մեդալը։