ՈՒկրաինայի հավաքականի նախկին հարձակվողը պաշտոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Արտյոմ Միլևսկին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

36-ամյա ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր youtube-յան ալիքի միջոցով։

Միլևսկին Ուկրաինայի ընտրանու կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։