Բավարիան գտել է Կոմանին փոխարինողին

Մյունխենի «Բավարիան» գտել է այն ֆուտբոլիստին, որը կփոխարինի ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանին։

Ինչպես հաղորդում է TZ-ն, գերմանական ակումբի ղեկավարությունը լուրջ մտավախություն ունի, որ չի կարողանալու Կոմանին պահել ակումբում։ Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն։

25-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու թիվ մեկ թեկնածուն «Պորտուի» կոլումբացի վինգեր Լուիս Դիասն է։ Մյունխենյան ակումբի ղեկավարները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պորտուգալացիներին վճարել 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով հինգ գոլի հեղինակ։ Վերջինիս պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ լրանում է 2024 թվականին։