Անգլիական գրանդը ցանկանում է գնել Յուվենթուսի ֆուտբոլիստի տրանսֆերը

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «ազնվականները» պատրաստ են հոլանդացու տրանսֆերի դիմաց վճարել 120 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ Լոնդոնում վստահ են, որ 22-ամյա պաշտպանը հիանալիորեն կփոխարինի Անտոնիո Ռյուդիգերին, որը լոնդոնյան ակումբի հետ դեռևս չի կարողանում համաձայնեցնել նոր պայմանագրի կետերը։

Դե Լիխտը «Յուվենթուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը թուրինցիների կազմում մասնակցել է չորս հանդիպման և խփել մեկ գոլ։