Բերնդ Լենոն հեռանում է Արսենալից

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է առաջիկա ձմռանը բաժանվել գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հեռանալու մասին հայտնել է անձամբ Լենոն, սակայն, ակումբի ղեկավարությունը նույնպես դեմ չէ այդ փաստին։ 29-ամյա դարպասապահը հեռանալու մասին որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «զինագործները» պայմանագիր են կնքել Աարոն Ռեյնոլդսի հետ։

Վերջինս դարձել է ակումբի հիմնական դարպասապահը՝ առաջին երեք խաղում սեփական դարպասը պահելով անառիկ։ Լենոյի և լոնդոնյան ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է երեք հանդիպման՝ բաց թողնելով ինը գոլ։