Կրասնոդարի հայազգի ֆուտբոլիստը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական

«Կրասնոդարի» պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը հրավիրվել է Ռուսաստանի Մ17 տարեկանների հավաքական, որն ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 4-ից 12-ը Իսպանիայի Մարբելյա քաղաքում։

Հարությունյանը ծնվել է 2004 թվականի օգոստոսի իննին։ Պատանի խաղացողը հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում։