Սամուել Էտո’Օ-ն նշել է՝ իր կարծիքով ով է ավելի ուժեղ Մբապե-Հոլանդ զույգից

Կամերունի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն նշել է, թե Հոլանդ-Մբապե զույգից ում է տալիս նախապատվությունը։

«Չեմ կարող ասել՝ արդյո՞ք «Ռեալը» հետաքրքրված էր Մբապեի ծառայություններով, բայց լավ է, որ նա մնաց ՊՍԺ-ում։

Այժմ կան երկու հրաշալի ֆուտբոլիստներ՝ Մեսին և Ռոնալդուն,սակայն նրանց խաղալու ժամանակն աստիճանաբար մոտենում է ավարտին։

Շուտով կսկսվի Կիլիան Մբապեի դարաշրջանը։ ՄԻանշանակ Էրլինգ Հոլանդը իսկական «գազան» է, բայց Մբապեն մնում է Մբապե»,- այս մասին լեգենդար հարձակվողն ասել է AS-ի հետ զրույցում։