Խորվաթիայի հավաքականի նախկին դարպասապահը վերադարձավ հայրենիք

Խորվաթական «Հայդուկն» իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Դանիել Սուբաշիչի հետ պայմանագիր կնքելու մասին։

36-ամյա դարպասապահը 2020 թվականից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Աշխարհի 2018 թվականի փոխչեմպիոնի վերջին ակումբը ֆրանսիական «Մոնակոն» էր։

Նոր ակումբի հետ Սուբաշիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։