Հայտնի է՝ որքան է վաստակում Վինիսիուսը Ռեալում

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի աշխատավարձի չափը։

Marca-ի փոխանցմամբ 21-ամյա հարձակվողն «Արքայական ակումբում» տարեկան վաստակում է 2,5 միլիոն եվրո։

Նշվում է, որ Վինիսիուսի ներկայիս աշխատավարձը կազմում է այնքան, որքան նա ստանում էր Մադրիդ տեղափոխվելու առաջին իսկ մրցաշրջանում։

Ըստ աղբյուրի՝ Վինիսիուսն առայժմ չի շտապում երկարաձգել ավելի շահավետ պայմաններով պայմանագիրը։