«Մարսելը» հետաքրքրված է Հարավային Կորեայի հավաքականի և «Բորդոյի» հարձակվող Հվան Իհ Ջոյի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով L’Equipe-ին։
Ավելի վաղ «Բորդոյին» պաշտոնական առաջարկով էր դիմել նաև Մոսկվայի «Դինամոն»։ Դինամոյականների ղեկավարությունը պատրաստ է եղել հարձակվողի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին վճարել 18 միլիոն եվրո, սակայն վերջինիս ղեկավարների կողմից մերժում է ստացել։
29-ամյա կորեացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է հինգ միլիոն եվրո։