Երեք թոփ ակումբ հետաքրքրված է Ասենսիոյի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է fichajes-ը, իսպանացի ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Լիվերպուլը», «Միլանը» և «Յուվենթուսը»։

Ավելի վաղ Ասենսիոն իր դժգոհությունն էր հայտնել այն բանի համար, որ Կառլո Անչելոտիի՝ ակումբը գլխավորելուց հետո գրեթե խաղաժամանակ չի ստանում։

Կիսապաշտպանի և «սերուցքայինների» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։