Բայերը 100 միլիոն եվրո է պահանջում Բավարիայից իր կիսապաշտպանի համար

Մյունխենի «Բավարիան» բանակցում է Լևերկուզենի «Բայերի» հետ՝ կապված կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։ Սակայն, ըստ աղբյուրի, «Բայերը» մինչև 2023 թվականը չի պատրաստվում բաժանվել տաղանդավոր ֆուտբոլիստից։

Նշվում է, որ միայն մեկ դեպքում տեղափոխությունը կկայանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե «Բավարիան» տրանսֆերի դիմաց վճարի 100 միլիոն եվրո։

Ընթաացիկ մրցաշրջանում Վիրցը լևերկուզենյան ակումբում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով չորսական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։