Դալոտը կարող է վերադառնալ Ա Սերիա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել «մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտին։

The Sun-ի հաղորդմամբ Դալոտի գործակկալն արդեն իսկ սկսել է վերջինիս համար նոր ակումբ փնտրել, քանի որ 22-ամյա խաղացողը չի ստանում բավարար խաղաժամանակ։ Ըստ աղբյուրի՝ «Ռոման» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել պաշտպանին։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դալոտը վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Միլանի» կազմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։