ՊՍԺ-ն միացել է Միլանի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» և Կոտ դ’ Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերային իրավունքը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը չի կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ՝ նոր պայմանագրի կնքման շուրջ։

Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ընթացիկ մրցաշրջանում իվուարցին մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։