Բարսելոնան ցանկանում է անվճար ձեռք բերել ՄՅՈՒ-ի հարձակվողին

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ազատ գործակալի կարգավիճակով կարող է լքել անգլիական ակումբը։

ՄՅՈՒ-ի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը լրանում է եկող տարվա ամռանը։ Աղբյուրը նշում է, որ Մարսիալը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել և մեծ հավանականությամբ կհեռանա «կարմիր սատանաների» ճամբարից։

Նույն աղբյուրի պնդմամբ իրավիճակին ուշադրությամբ հետևում է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբն առաջիկա ամռանը կփորրձի իրականացնել արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի տեղափոխությունը։