Մադրիդի Ռեալն աջ պաշտպանի երկու նոր թեկնածու ունի

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է աջ պաշտպանի դիրքում ձեռք բերել նոր ֆուտբոլիստի։

Ինչպես տեղեկացնում է todofichajes-ը, «սերուցքայինների» ղեկավարներն այս որոշումը կայացրել են Դանիել Կարվախալի վնասվածք ստանալուց հետո։ Կարվախալի բացակայության պարագայում պաշտպանության աջ եզրը փակում է Լուկաս Վասկեսը, սակայն, ըստ «Արքայական ակումբի» ղեկավարության, այդ դիրքում նոր ֆուտբոլիստի ձեռքբերումը խիստ նախընտրելի է։

Աղբյուրի հաղորդմամբ առաջիկա ձմռանը «Ռեալը» կանի ամեն բան՝ աջ պաշտպանի դիրքն ավելի հուսալի դարձնելու համար։ Երկու հիմնական թեկնածուներն են «Նորվիչի» ֆուտբոլիստ Մաքս Աարոնսը և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչ Դիոգու Դալոտը։