Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

«Պարի ՍԵն Ժերմենի» ղեկավարությունը Զինեդին Զիդանին դիտարկում է որպես ակումբի նոր գլխավոր մարզչի թեկնածու։

Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական գրանդներ։