Մանչեսթեր Յունայթեդը պատրաստվում է բաժանվել Անտոնի Մարսիալից

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակումբի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին հայտնել է, որ վերջինիս հետ հույսեր չի կապում։

Ինչպես հաղորդում է Eurosport-ը, մանկունիանցիների ղեկավարները Մարսիալի գործակալին հորդորել են նոր ակումբ փնտրել ֆրանսիացու համար։ Այդուհանդերձ անգլիական ակումբը ցանկանում է 25-ամյա հարձակվողի տրանսֆերը վաճառել նվազագույնը 40 միլիոն եվրոյով։

Հաղորդվում է, որ Մարսիալն անձամբ ցանկանում է ելույթները շարունակել իր ներկայիս ակումբում։
Հարձակվողի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։