Տոտենհեմը գտել է Քեյնին փոխարինողին

Ինչպես տեղեկացնում է Football London-ը, Լոնդոնի «Տոտենհեմը» գտել էայն հարձակվողին, որը կփոխարինի Հարի Քեյնին՝ վերջինիս հեռանալու դեպքում։

ԱՆգլիական ակումբի դիտակետում է հայտնվել Պորտուգալիայի հավաքականի և «Լեյպցիգի» հարձակվող Անդրե Սիլվան։ Հիշեցնենք, որ Քեյնն անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն ակումբի ղեկավարությունը բաց չթողեց նրան։

Անդրե Սիլվան իր հերթին գերմանական ակումբին է միացել ամռանը՝ 25 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սիլվան մասնակցել է հինգ հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։