Ռուսաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում տեղի ունեցած մոսկովյան դերբիում ԲԿՄԱ-ն 1-0 հաշվով հաղթանակի հասավ «Սպարտակի» նկատմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը թարմացրեց միանգամից երեք ցուցանիշ։
35-ամյա դարպասապահը «Սպարտակի» դեմ անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Սերգեյ Սեմակին՝ (35 խաղ)։
ԲԿՄԱ-ի ավագը «Սպարտակի» դեմ տոնեց իր 19-րդ հաղթանակը՝ այս ցուցանիշով դառնալով ռեկորդակիր։
Մոսկովյան դերբիում Ակինֆեևն անցկացրեց իր 12-րդ «չոր» հանդիպումը, ինչը ևս ռեկորդ է։