Ասենսիոն դժգոհ է Ռեալում իր կարգավիճակից

Իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր ներկայիս կարգավիճակից։

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվականները, 25-ֆուտբոլիստը սպառիչ բացատրություն չի ստացել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, թե ինչու բավարար խաղաժամանակ չի ստանում։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 95 րոպե խաղաժամանակ, ընդ որում իր համար ոչ հարազատ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2023 թվականին։