Անվանի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ռոնալդուն ճիշտ որոշում կայացրեց՝ հեռանալով Թուրինից և վերադառնալով իր հարազատ ակումբ։ Ինձ շատ դուր եկավ նրա այդ քայլը։
Նա վերադարձավ աշխարհի լավագույն առաջնություն և արդեն իսկ դարձել է չորս գոլի հեղինակ։ Միանգամայն հասկանում եմ նրա կատարած քայլը, ինչը միանգամայն ճիշտ էր»,- գերմանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում TMW-ն։