Միանգամից երեք ակումբ ցանկանում է ձեռք բերել Կինգսլի Կոմանի տրանսֆերային իրավունքը

Միանգամից երեք ակումբ հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։

25-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցամկանում են տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը» և «Տոտենհեմը»։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին արդեն իսկ հանդես է եկել թուրինցիների կազմում՝ 2014/15 մրցաշրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում Կոմանը մյունխենյան ակումբում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի և գերմանական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։