Ռեալը կողմնորոշվել է Վինիսիուսի ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է թիմում պահել հարձակվող Վինիսիոիս Ժունիորին, այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ պարբերականի՝ «Արքայական ակումբի» ղեկավարներին գոհացնում է բրազիլացու ցուցադրած խաղը, և նրանք չեն պատրաստվում հրաժարվել վերջինիս ծառայություններից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբը մտադիր է 21-ամյա ֆուտբոլիստին առաջիկա ձմռանը հանել տրանսֆերի։ Վինիսիուսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հարձակվողի և «Ռեալի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Վինիսիուսի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում վերջինս «սերուցքայինների» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ խփելով հինգ գոլ և կատարելով երկու արդյունավետ փոխանցում։