Նապոլին երեք տարվա դադարից հետո կրկին գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում «Նապոլին» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին» և գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Լուչանո Սպալետտիի սաները, չորս խաղում տոնելով նույնքան հաղթանակ, 12 միավորով վստահորեն զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ «Նապոլին» երկու միավորի առավելություն ունի «Ինտերի» և «Միլանի» նկատմամբ։

Հատկանշական է, որ նեապոլիտական ակումբն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է երեք տարվա դադարից հետո։ Վերջին անգամ Ինսինյեն և խաղընկերներն առաջին հորիզոնականն էին զբաղեցրել 2018 թվականի փետրվարին։