Ալան Շիրերը նշել է ԱՊԼ-ի՝ իր ֆավորիտին

«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը նշել է, որ իր կարծիքով Անգլիայի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Չելսին» է։

«Չեմպիոնական մրցավազքը նոր է թափ հավաքում, սակայն «Չելսին» այնպիսի խաղ է ցուցադրում, որին դժվար է կանգնեցնել։

Ընդամենը հինգ տուր է անցել, բայց նրանք խաղացել են «Արսենալի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ՝ կարողանալով վաստակել յոթ միավոր»,- մեջբերում է լեգենդար հարձակվողի BBC-ին։