Լիվերպուլը հետաքրքրված է Չելսիի վինգերի ծառայություններով

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոյին առաջիկա ձմռանը կարող է լքել «ազնվականների» ճամբարը։

liverpoolecho.co.uk-ի փոխանցմամբ 20-ամյա խաղացողն ամռանը մոտ է եղել՝ վարձավճարով Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի ցանկացել բաց թողնել վերջինիս։

Այնուամենայնիվ երիտասարդ ֆուտբոլիստը չունի բավարար խաղային պրակտիկա և ցանկանում է ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։

Մերսիսաիդյան ակումբը պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել գործարքը։