Բերբատովը Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

«Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» և «Բայերի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կարող է ընտրվել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Bulgraian Football-ը։

Ըստ աղբյուրի՝ նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը սատարում են բուլղարական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ն։ Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 12-ին։ Բերբատովի մրցակիցը ֆեդերացիայի ներկայիս ղեկավար Բորիսլավ Միխայլովն է։

Հիշեցնենք, որ 40-ամյա նախկին հարձակվողը կարիերան ավարտել է 2018 թվականին։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է հնդկական «Կերալա Բլաստերսը»։ Բուլղարիայի ազգային հավաքականում Բերբատովն անցկացրել է 78 հանդիպում և խփել 48 գոլ։