Հայտնի է Կատարական ակումբի անունը, որը ցանկանում է գնել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է Կատարական այն ակումբի անունը, որը ցանկանում է իրականացնել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը։

Ըստ աղբյուրի՝ այդ ակումբը «Ալ-Ռայանն» է։ Ռոմանոն իր Twitter-յան էջի միջոցով հայտնել է, որ Կատարը ներկայացնող ակումբը սկսել է բանակցություններն «Էվերթոնի» հետ։

Կողմերն այս պահին քննարկում են ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված դետալները։ Մերսիսաիդյան ակումբն իր հերթին սպասում է կոլումբացու վերջնական որոշմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, 30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Բաշակշեհիրը»։