Եվրո-2020․ Անգլիան և ևս երեք հավաքական դուրս եկան փլեյ-օֆֆ՝ B խմբի արդյունքների շնորհիվ

Հունիսի 22-ի երեկոյան տեղի ունեցան Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները B քառյակում` Ռուսաստան – Դանիա (1: 4) և Ֆինլանդիա – Բելգիա (0: 2):

Այս խաղերի արդյունքները ոչ միայն թիմերին դասավորեցին տվյալ խմբի մրցաշարային աղյուսակում, այլ նաև թույլ տվեցին, որ այլ խմբերի մի շարք թիմեր նվաճեն փլեյ-օֆֆի ուղեգիր:

Այս թիմերն էին Չեխիան (2 հանդիպումից հետո 4 միավոր), Անգլիան (2 հանդիպումից հետո 4 միավոր), Շվեդիան (2 խաղից հետո 4 միավոր) և Շվեյցարիան (3 հանդիպումից հետո 4 միավոր):

Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Իտալիայի, Ուելսի, Նիդերլանդների և Ավստրիայի հավաքականները։