Խամեսը մոտ է Քաթարի առաջնություն տեղափոխվելուն

«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հնարավոր է լքի մերսիսաիդյան ակումբը։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, կոլումբացին տարաձայնություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսի հետ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մեկական ակումբներ Ռուսաստանից և Քաթարից։

Սակայն նշվում է, որ Քաթարը ներկայացնող ակումբը, որի անունն այս պահին չի նշվում, արդեն իսկ բանակցում է Խամեսի հետ, և հավանաբար 30-ամյա ֆուտբոլիստը կուղևորվի հենց այդ ակումբի ճամբար։

Ընթացիկ մրցաշրջանում Խամեսն «Էվերթոնի» կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։