Դեպայը պատրաստվում է նոր դաջվածք անել՝ ի պատիվ Բարսելոնայի

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտարարել է, որ պատրաստվում է նոր դաջվածք անել՝ ի պատիվ կատալոնական ակումբի։

«Դաջվածքները կազմում են իմ մարմնի մի զգալի մասնիկը։ Նրանք մատնանշում են իմ կյանքը և իմ մասին հաղորդում են ընդհանուր պատկեր։

«Բարսելոնան»կպայքարի Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթների համար։ Եվ եթե դա մեզ հաջողվի, ապա ես մարմնիս վրա տեղ կհատկացնեմ նաև՝ կապված այդ նվաճումների հետ։ Դա շատ գեղեցիկ կլինի»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է չորս հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ արդյունավետ փոխանցում։