Մեզ մնում է միայն ափսոսալ, որ Սպերցյանն այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում․ Sportbox.ru

Ռուսական Sportbox.ru-ն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը երիտասարդ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան նկարագրել։

Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց՝ խաղընկերների համար ազատ գոտիներ բացելով։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- գրել է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի պրեմիեր լիգայում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։