Կումանը մեկնաբանել է իր՝ Բարսելոնայից հեռանալու մասին շշուկները

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է կատալոնական ակումբից իր հեռանալու շշուկների մասին։

«Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ես տեղյակ չեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները։ Իմ բոլոր մտքերը կենտրոնացած են թիմի ցուցադրած խաղի վրա։ Մնացած ամեն բան ինձ չի հետաքրքրում։

Ես վստահում եմ ակումբի ղեկավարությանը, իսկ նրանք՝ ինձ, քանի որ մենք զբաղվում ենք ընդհանուր գործով։ Մեզ համար կարևոր է միայն արդյունքը։ Իմ ապագայի համար ընդհանրապես չեմ անհանգստանում։ Հարկավոր է իրավիճակին նայել իրատեսորեն»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։