Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա դժվարին հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ` (2-1):
Մրցավարի ավելացրած ժամանակում «Կարմիր սատանաները» կարող էին ձեռքից բաց թողնել հաղթանակը, եթե իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան հետ չմղեր Մարկ Նոբլի իրացրած 11-մետրանոց հարվածը։
Այսպիով, 30-ամյա դարպասապահը 40 անհաջող փորձից հետո կրկին կարողացավ հետ մղել մրցակցի իրացրած 11-մետրանոցը։ Հաշվի են առնվել նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածները։
Նշենք, որ մինչ այս Դե Խեան վերջին անգամ 11-մետրանոց էր հետ մղել 2016 թվականին։ Այն ժամանակ իսպանացու «զոհը» եղել էր Ռոմելու Լուկակուն։