Ումտիտին ձմռանը կլքի Բարսելոնան

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել ակումբի պաշտպան Սամուել Ումտիտիի հարցում։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, արդեն առաջիկա ձմռանը ֆրանսիացին կհեռանա իսպանական ակումբից։ Աղբյուրը հայտնում է, որ եթե նույնիսկ ֆուտբոլիստը չկարողանա ձմռանը իր համար նոր ակումբ գտնել, միևնույն է պայմանագիրը կխզվի միակողմանի։

Հիշեցնենք, որ անցած ամռանը նույնպես «Բարսելոնան» ցանկանում էր բաժանվել 27-ամյա պաշտպանից, սակայն վերջինս չէր ցանկացել հեռանալ։
Կատալոնական ակումբի և Ումտիտիի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականաի ամռանը։