Անտե Ռեբիչը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

«Միլանի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում խփեց իր հերթական գոլը։

27-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 76-րդ րոպեին՝ այդպիսով իր թիմին փրկելով պարտությունից։ Ինչպես հայտնում է Opta-ն, Խորվաթիայի հավաքականի հարձակվողը «Ծեր սինյորայի» դարպասը գրավում է Իտալիայի առաջնության երեք անընդմեջ խաղերում։

Ըստ աղբյուրի՝ սա «ռոսոներիների» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իրենց որևէ ֆուտբոլիստ Ա Սերիայի երեք անընդմեջ խաղում գրավում է միևնույն մրցակցի դարպասը։