Հոլանդի ֆանտաստիկ վիճակագրությունը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական ֆանտաստիկ ցուցանիշն է գրանցել։

Գերմանական ակումբ տեղափոխվելուց ի վեր նորվեգացին անցկացրել է 67 հանդիպում, որոնցում խփել է 68 գոլ և կատարել 19 արդյունավետ փոխանցում։ 21-ամյա գոլահարը «մեղուների» կազմում միջինը մեկ խաղում կատարում է 1,3 արդյունավետ գործողություն։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է յոթ հանդիպման և այդ խաղերից ոչ մեկում խաղադաշտը չի լքել՝ առանց գոլ խփելու։