Բեյլը մոտ 2 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մոտ 2 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ուելսցին նոյեմբերից շուտ չի վերականգնվի:

Նա մկանային վնասվածք է ստացել «Սելթայի» հետ խաղից առաջ կայացած մարզմանը: Արդյունքում, 32-ամյա ֆուտբոլիստը դուրս մնաց այդ խաղի հայտացուցակից: Նա բաց թողեց նաև «Ինտերի» հետ խաղը Չեմպիոնների լիգայում:

Եթե կասկածները հաստատվեն, ապա Բեյլը 12 խաղ բաց կթողնի: Նա չի կարողանա մասնակցել «Վալենսիայի», «Մալյորկայի», «Վիլյառեալի», «Էսպանյոլի», «Ատլետիկի», «Բարսելոնայի», «Օսասունայի», «Էլչեի» և «Ռայո Վալյեկանոյի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպումները: Չեմպիոնների լիգայում նա չի խաղա «Շերիֆի» դեմ, ինչպես նաև բաց կթողնի «Շախտյորի» հետ երկու խաղերը:

Բեյլն արդեն 24-րդ վնասվածքն է ստացել «Ռեալ» տեղափոխվելուց հետ: