Իգուային. Ես 26 գոլ էի խփել Ռեալի կազմում, իսկ նրանք գնեցին Կակային ու Բենզեմային

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը պատմել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին.

«Բենզեմայի հետ հիանալի մրցակցություն կար մեր միջև, պետք էր ներդնել ողջ ուժերը:

Այն տարի, երբ Ռոնալդուն տեղափոխվեց, նա 27 գոլ խփեց, իսկ ես 26: Հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» գնեց Կակային և Բենզեմային: Այդ ժամանակ ես մտածեցի՝ «Ինչքա՞ն գոլ պետք է ես խփեմ»:

Կարիմը տեղափոխվեց ու ադ տրանսֆերի շնորհի ես կարողացա ինձ լավագույնս ցույց տալ: Նրան ևս մրցակցությունն օգնեց հասնել լավագույն մակարդակին: Բենզեման հիանալի կենտրոնական հարձակվող է»,- ասել է Իգուայինը ESPN Futbol 360-ին տված հարցազրույցում: