Վիյնալդումը զղջում է ՊՍԺ տեղափոխվելու համար

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վիյնալդումը զղջում է, որ տեղափոխվել է ֆրանսիական ակումբ, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա ֆուտբոլիստը երջանիկ չէ Փարիզում, և փոշմանել է կայացրրած որոշման համար։ Այս մասին հոլանդացին կիսվել է իր մտերիմների շրջանակում։

Հիշեցնենք, որ Վիյնալդումն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ տեղափոխվեց անցած ամռանը՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականի ամառ։

Կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է վեց հանդիպում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։