Վարանը` Ֆերգյուսոնի հետ 2011-ի հանդիպման մասին. Հասկացա, որ ՄՅՈՒ-ն իմ ճակատագիրն է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է Ալեքս Ֆերգյուսոնի հետ 2011 թվականին ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում Ֆերգյուսոնը փորձել է նրան համոզել տեղափոխվել իրենց ակումբ.

«Ֆերգյուսոնի այցն առանձնահատուկ պահ է իմ և իմ ընտանիքի համար: Նման մարդու հետ հանդիպելը, երբ դու 18 տարեկան ես, զարմանալի է: Դրանից հետո ես գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իմ ճակատագիրն է:

Ես 10  տարի անցկացրել եմ Մադրիդում: Հիմա ես այստեղ եմ»,- Վարանի խոսքերն է փոխանցում Sky sports-ը: