Չելսիի ֆուտբոլիստը կարող է փոխել իր ազգային հավաքականը

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոին կարող է փոխել ազգային հավաքականը։ Ինչպես հայտնի է, 20-ամյա խաղացողը երեք հանդիպման է մասնակցել Անգլիայի ընտրանու կազմում։

Daily Mail-ի հաղորդմամբ լոնդոնյան ակումբի վինգերը դժգոհ է այն բանից, որ տևական ժամանակ է՝ չի հրավիրվում Անգլիայի հավաքական։ Հադսոն-Օդոին մտադիր է հանդես գալ Գանայի ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստն արմատներոով աֆրիկական այդ երկրից է։

Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ն թույլ կտա վերջինիս՝ ելույթները շարունակել Գանայի հավաքականի կազմում՝ չնայած այն հանգամանքին, որ 20-ամյա խաղացողը ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի շրջանակում երեք հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի մարզաշապիկով։