Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան հնարավոր է շարունակի Իտալիայում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստին ցանկանում է վարձակալել Թուրինի «Յուվենթուսը»։
Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ «Արքայական ակումբը» ցանկանում է Յովիչից բաժանվել մշտական հիմունքներով։
Գործարքը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե պայմանագրի մեջ նշվի հարձակվողին հետագայում պարտադիր գնելու կետը։
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է երկու հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։